Իմ մասին և իմ տպավորությունների մասին

Ես Վահե Ավետիսյան եմ, ծնվել եմ 2005թ․նոյեմբերի 5-ին։ Սովորել և ավարտել եմ  Գուրգեն Մահարու անվան 176 հիմ․ դպրոցը։ Ես 14 տարեկան եմ, ունեմ նախասիրություներ, որոնցից են պարն ու նկարչությունը։ Հաճախում եմ պարի խմբակ, արդեն 8 տարի։Մասնակցել եմ պարի մրցույթների։ Մեր խումբը զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

Հայրիկս ինձ ասաց, որ ընդունվեմ քոլեջ սովորելու, և ես համաձայնվեցի նրա հետ։ Ես հիմա սովորում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում։  Ընտրել եմ վեբդիզայն մասնագիտությունը,  որովհետև  շատ եմ սիրում նկարել։ Ես վստահ եմ, որ այստեղ կսովորեմ այն, ինչ ինձ պետք է։

Արդեն մեկ ամիս է, ինչ ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում՝  1-2 կուրսում։ Կուրսում կան լավ ընկերներ, որոնց հետ ես արդեն ճամփորդել եմ Բջնի։ Մենք Բջնիում շատ լավ ժամանակ անցկացրինք։ Ունենք շատ լավ դասատուներ, որոնք մեզ սովորեցնում են ամեն ինչ։ Այսքանը իմ մասին և իմ տպավորությունների մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *