Զաքարյաններ, Հեթումյաններ

 

                                   Զաքարյաններ

1․ Ովքե՞ր էին Զաքարյանները։               

Զաքարյաններ, իշխանական տոհմ Հայաստանում 11-14-րդ դարերում։ Հայաստանի ինքնակալ թագավորական գերդաստան 1200-1350-ական թթ-ին (մոնղոլների տիրապետության շրջանում Հայաստանի իշխանության պատասխանատուներ 1236-1350-ական թթ-ին) ։Ծագում են Մեծ Հայքի Կորճայք նահանգից Հյուսիսային Հայաստան գաղթած Արծրունիների ճյուղից:1048 թ-ին Մեծ Զավ գետի կիրճում, սելջուկների դեմ բյուզանդական զորքի տարած հաղթանակից հետո, Զաքարյանների նախնի Խոսրովը իր տոհմով անցել է Գուգարք և ճանաչել Լոռու Բագրատունի թագավոր Կյուրիկե Ա-ի գերիշխանությունը։ 1118-ին, Լոռին ժամանակավորապես Վրաստանին միացվելուց հետո, Զաքարյանների նախնիները դարձել են վրաց թագավոր Դավիթ Շինարարի վասալներ։ 1120-ական թվականներից Զաքարիան և իր որդի Սարգիս Մեծը դարձել են Լոռիի նոր տերերի՝ Օրբելիների վասալ ֆեոդալներ։ 1185-ին Թամար թագուհին Զաքարյաններին դասել է խոշոր ֆեոդալների շարքը, իսկ Սարգիս Մեծին հանձնել ամիրսպասալարի (գլխավոր հրամանատար) պաշտոնը՝ Օրբելիների նախկին կալվածքներով հանդերձ։ Զաքարյանների ազդեցությունը հատկապես մեծացել է 1190-ական թվականներին, Սարգիս Մեծի որդիներ Զաքարե Բ ամիրսպասալար և Իվանե Ա աթաբեկ եղբայրների օրոք, որոնք իբրև գլխավորում էին հայոց ու վրաց զորքերը։

2․ Ներկայացրե՛ք և նկարագրե՛ք հայ- վրացական հարաբերությունները Զաքարյանների օրոք։

XII դ-ում սելջուկյան ամիրություննե­րի դեմ Վրաստանում և Հայաստանում ծավալված ազատագրական պայքարը գլխա­վորել են վրաց Բագրատունիների (սկսած Դավիթ III Շինարար թագավորից, 1089-1125) շուրջ համախմբված Մամիկոնյանների շառավիղները’ Օրբեթցիները (Օրբեթ բերդի անվանումով) կամ Օրբելյանները և Զաքարյանները:Հայ-վրացական ուժերը 1110-ին ազատագրել են Շամշուլդե բերդը, 1118-ին Լոռե բերդաքաղաքը, ապա’ նախկին Կյուրիկյան թագավորու­թյան ամբողջ տարածքը, 1123-ին’ Գուգարքի արևելյան և Ուտիքի արևմտյան շրջանները, Կայենը, Կայծոնը, Տավուշը, Մահկանաբերդը և այլ բերդեր ու բնակավայրեր: Նույն թվականին Անիի հայ բնակիչներն ապստամբել են Շադդադյանների դեմ և 1124-ին քաղաքը հանձնել վրաց Դավիթ Շինարարին: Սակայն վերջինիս հաջոր­դած Դեմետրե I թագավորը (1125—1155/ /56) 1126-ին ստիպված է եղել Անին վերա­դարձնել այն պաշարած Շադդադյան ամի­րա Փատլունին: 1161-ին անեցիները կըր- կին ազատագրել են քաղաքը և այն հանձ­նել վրաց թագավոր Գեորգի 111-ին (1155 /56—1184): Վերջինս Անիի կառավարիչ է ճանաչել Իվանե Օրբելյանին (օգնական’ Սարգիս Զաքարյան): Հայ-վրացական զորքե­րը 1161-ի օգոստոսին Անիի մոտ ջախջա­խել են Շադդադյաններին օգնության շտա­պած Շահ-ի արմենների ամիրա Միրանին և հարևան ամիրայությունների միացյալ ուժերին: Զարգացնելով հաջողությունը, հայ-վրացական ուժերը 1162-ի օգոստոսին գրա­վել են նաև Դվինը: Սակայն նույն թվա­կանի վերջին Ատրպատականի Ելտկուզ աթաբեկը խոշոր բանակով գրավել է Դվինը, ապա պաշարել Անին: Պատերազմական գործողությունները փոփոխակի հաջողու­թյուններով տևել են շուրջ 3 տարի: 1165-ին հայ-վրացական ուժերը ստիպված նահանջել են՝ կրկին Անին զիջելով Շադդադյաննե­րին:

1185-ին Վրաց Թամար թագուհին (1184-1207) Սարգիս Մեծին շնորհել է հայ-վրացական զոր­քերի ամիրսպասալարի պաշտոնը, ինչ­պես նաև Օրբելյանների այն տիրույթնե­րը, որոնք վրացական աղբյուրներում հիշատակվում են Սոմխիթ (Հայաստան) ան­վանումով: Սարգիս Մեծի որդիները’ Զաքարեն և Իվանեն, գլխավորել են հայկական զորաբանակը, որի մարտիկների թիվը XIII դ-ի սկզբին հասել է 40 հազարի: Զաքարյանները վճռական դեր են խաղացել Թամար թա­գուհու առաջին ամուսնու’ Գեորգի Ռու­սի (Յուրի Բոգոլյուբսկի) ապստամբու­թյան ճնշման գործում: Այդ ծառայու­թյան համար Թամար թագուհին Սարդիս Զաքարյանի (մահ. 1187) որդի Զաքարեին նշանակել է ամիրսպասալար, Իվանեին’ արքունի մեծ վեզիր (մսախուրթուխուցես), Վահրամ Զաքարյանի (Սարգիս Զաքար­յանի եղբայրը) որդի Զաքարեին (Զաքարյանների Գազելի կամ Գազեցի ճյուղի հիմնադիրը) շնորհել Գագ ամրոցը և նրա շրջակայքը’ մինչև Գանձակ, մյուս որ­դուն’ Սարգսին (Զաքարյանների Թմոգվելի կամ Թմոգվեցի ճյուղի հիմնադիրը)’ Թմբուկը (Թմոգվելի): Սարգիս Զաքարյանի անե­րորդին’ Մահկանաբերդի և ճաղպատի իշխան Ամիր-Քուրդ Արծրունին, նշանակ­վել է Քարթլիի և Տփղիսի էրիսթավների էրիսթավ, ինչպես նաև արքունի գանձապետ (մեճուրճլեթուխուցեսի): Սարգսի որդիներ Զաքարեն և Իվանեն վրացական բա­նակում վարել են հայկական զորքերի սպա­րապետությունը: Հայկական զորքերը շարու­նակ համալրվել են Հայաստանի տար­բեր գավառներից Վրաստան անցնող հայ զինվորներով: 1185-ին հայկական զորաբանակն ուներ 20 հազար, իսկ XIII դ. սկզբին՝ մոտ 40 հազար զինվոր: 

Հայ-վրացական սերտ համագոր­ծակցության հետևանքով ոչ միայն ամ­րապնդվել ու հզորացել է վրաց Բագրատունիների թագավորությունը, այլև սել­ջուկ նվաճողներից շուտով ազատա­գրվել են Հայաստանի հյուսիսային, հյուսիս – արևելյան և կենտրոնական նահանգները:

                                                                                               Հեթումյաններ

1․ Ովքե՞ր էին Հեթումյանները։

Հեթումյանները մինչև թագաւորական տոհմ լինելը իշխանական տոհմ էին։ Հեթումյաններ իշխանական տոհմի հիմնադիրը՝ Հեթումի որդի Օշին Գանձակեցին, խույս տալով սելջուկյան թուրքերի հալածանքներից, 1073 թվականին իր ազգատոհմով Կիլիկիա է տեղափոխվում Մեծ Հայքի Արցախ նահանգի Մայրյաց ջուրք ավանից (Հյուսիսային Արցախ), հիմք դնելով Հեթումյանների իշխանական տոհմին։ Կիլիկիայում իշխող Աբլղարիբ Արծրունին իր ընկեր Օշինին է նվիրում Տավրոսի լեռներում գտնվող՝ արաբներից գրավված Լամբրոն բերդը (հայկական անառիկ բերդ և քաղաք Լեռնային Կիլիկիայում)։

2․ Ներկայացրե՛ք Հեթումյանների արտաքին քաղաքականությունը։ Վերլուծեք դաշնակցելու հմտությունները։

Սկզբում նրանք մոնղոլամետ քաղաքկանություն էին վարում, քանի որ նրանք գերիշխող դիրք էին գրավում տարածաշրջանում, իսկ հետո անցան մամլուքների կողմը:

Թագաժառանգ Զաբելն անչափահաս էր, ուստի և նշանակվել էին երեք խնամակալ՝ Հայոց կաթողիկոս Հովհաննես Զ Սսեցին, Ատան պայլը և Կոստանդին Գունդստաբլը: Շուտով Ատան պայլը սպանվեց, իսկ Հայոց կաթողիկոսը մահացավ: Կոստանդին Գունդստաբլը մնաց Զաբելի միակ խնամակալ: Լևոն Ա-ի մահից հետո Հայոց գահին փորձեց տիրանալ Ռայմոնդ-Ռուբենը, սակայն պարտվեց: Նրան ձերբակալեցին և բանտարկեցին:

Հայոց արքունիքը որոշեց Զաբելին ամուսնացնել Անտիոքի դուքս Բոհեմունդ Դ-ի որդու՝ Ֆիլիպի հետ: Այս ընտրությունը պատահական չէր, քանզի փորձ էր արվում վերջ դնելու Անտիոքի և Կիլիկիայի միջև թշնամանքին: Նա պետք է երկիրը կառավարեր հայկական օրենքներով և հարգեր Հայոց եկեղեցու դավանանքը: Սակայն Ֆիլիպն սկսեց արհամարհել հայոց դավանանքը և հովանավորել խաչակիրներին: Նա արքունիքից հեռացնում էր հայ իշխաններին ու կարևոր պաշտոնները հանձնում խաչակիրներին: Զայրացած հայ իշխանները նրան բանտ նետեցին, որտեղ էլ նա մահացավ:

Հայ ավագանին Տարսոնում ժողով հրավիրեց և որոշեց Զաբելին ամուսնացնել Կոստանդին Գունդստաբլի որդի Հեթումի հետ: 1226թ. Զաբելի և Հեթումի ամուսնությամբ լուծվեց գահակալության խնդիրը: Հեթումը հռչակվեց Հայոց թագավոր (1226-1270): Նա հիմք դրեց Հեթումյանների արքայատոհմին:

3․ Ինչո՞ւ անկում ապրեց Հեթումյանների արքայատունը։

Երկրիը գտնվում էին տնտեսական ճգնաժամի մեջ, երկիրը պառակտված էր, գահի հանդեպ կար ոտընձգություններ: Հեթում–Հեղու կրտսեր որդուն՝ Կոստանդին Լաբրոնացուն, շնորհվեց թագադրության գործակալությունը։ Սրա որդու՝ Հեթում իշխանի դուստրերից Կիռ Աննան ամուսնացել էր Հեթում Ա թագավորի գահաժառանգ որդի Լևոնի, իսկ Ալիծը՝ Կիպրոսի թագավորության սենեսկալ Փիլիպպոս Իբլինացու հետ։ Հեթում իշխանի եղբայր Օշինը 1274-1294 թթ.–ին վարել է մարաջախտության գործակությունը։ Մարաջախտի պաշտոնը հաջորդաբար վարեցին նաև Հեթումը (1294-1307 թթ.) և Սմբատը (1307-1314 թթ.)։ Հեթումյանների իշխաններից այնուհետև հիշատակվում են Հեթում Պատմիչը, նրա որդիներ Կոստանդին Սպարապետը և Կոռիկոսի տեր Օշին պայլը, որոնք 1329 թ.–ին սպանվեցին Լևոն Ե թագավորի հրամանով։ Վերջինիս մահից հետո ընդհատվեց Հեթումյանների իշխող տոհմաճյուղը։

4․ Կարո՞ղ էին արդյոք խուսափել անկումից։

Եթե լինեին միասնական, պայքարեին մեկ թշնամու դեմ գտնեկով ճիշտ դաշնակիցներ ՝այո՛:

5․ Ի՞նչ դժվարություններ և առավելություններ կային Հայաստանի սահմաններից դուրս թագավորություն հռչակելու հարցում։

Դժվարությունները նրանք էին որ, Հայաստանի տարածքից դուրս թշնամիներով շրջապատված դժվար էր գտնել դաշնակիցներ, ունենալ դաշնակիցներ, ճանաչել Կիլիկիայի անկխությունը, և տնտեսական կապեր հաստատել տարբեր երկրների հետ Հայաստանը զարգացնելու համար:

Իսկ առավելությունները, որ Կիլիկիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ էր, այն գտնվում էր և՛ Եվրոպական, և՛ Աասիայի երկրների հետ: Նաև Կիլիկիայի անկախության համար հայ նախարարները գործում էին միասնական:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *