Հայոց պատմություն

1․ Ընտրում ենք 3 Բագրատունյաց արքա, որոնց քայլերի մասին մեր կարծիքն ենք գրում / յուրաքանչյուրի մասին 7-10 նախադասություն , ցանկալի է բարդ ստորադասական/։

Աշոտ Ա (820 – 890Գուգարք), Բագրատունիների թագավորության հիմնադիր, հայոց առաջին Բագրատունի թագավորը (885-890 թթ.)։ Իշխանաց իշխան Սմբատ Խոստովանողի և Հռիփսիմե իշխանուհու որդին է, ունեցել է 4 եղբայր՝ Սմբատ, Շապուհ, Մուշեղ, Աբաս և երկու քույր։ Ամուսնացել է Կատրանիդեի հետ և ունեցել է 7 զավակ։ Նա անմիջականորեն իշխում էր իր պապի՝ հայոց իշխան Աշոտ Մսակերի կալվածքների հյուսիսում (Այրարատ), իսկ հարավը՝ Տարոնը, բաժին էր ընկել հորեղբոր որդիներին՝ Աշոտին ու Դավիթ Արքայիկին։

Աշոտ Բ Երկաթ Հայոց թագավոր 914 թվականից, Շահնշահ Հայոց և Վրաց 922 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ I Բագրատունուն։ Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ ԱտրպատականիՅուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է Բյուզանդիա, բանակցել Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։

Սմբատ Ա կամ Սմբատ Նահատակ (850Բագրատունիների թագավորություն – 914Երնջակ բերդԲագրատունիների թագավորություն), հայոց թագավոր Բագրատունիների հարստությունից, Աշոտ Ա-ի որդին։ Վերջինս հայոց գահը ժառանգել է 890 թվականին, սակայն հայոց գահին վերջնական հաստատվել է 892 թվականին։ Աշոտ Ա-ի մահից հետո, հայոց գահը ավագության իրավունքով անցնում է Սմբատին, սակայն Աշոտ Ա-ի եղբայրը՝ Աբաս սպարապետը նույնպես հավակնություններ ուներ թագի նկատմամբ։ Արդյունքում՝ սկսվում են գահակալական կռիվներ, որը դառնում է ազգամիջյան պատերազմների պատճառ։ Ի վերջո Սմբատը կարողանում է հաղթանակ տոնել իր հորեղբոր նկատմամբ և վերջնականապես 892 թվականին հաստատվում հայոց գահին։ Նույն թվականին Սմբատի իշխանությունը ճանաչվում է նաև Արաբական խալիֆայությունը։
2․ Ի՞նչ կանեիր դու, եթե լինեիր Բագրատունյաց Հայաստանի արքա, բայց մերօրյա մտածելակերպով։

Կփորձեի առանց պատերազմի դիվանագիտական մտածելակերպով և քայլերով երկիրը հզորացնել: Լավ հարաբերություններ կհաստատեի 2 կեղմերի հետ, և՛ Պարսկաստանի, և՛ Հռոմի հետ:

3․ Անի քաղաքը կտակել Բյուզանդացիներին․ ինչպե՞ս եք վերաբերում այս հանգամանքին։

Բացասական քանի որ հենց Անի մայրաքաղաքն էր հանդիսանում Հայաստանի այդ ժամանակաշրջանի տնտեսության զարգացման կենտրոնը, բացի այդ Անիում կաին շատ պատմամշակութային կոթողներ, որոնք ոչնչացվում էին հակառակորդի կողմից:
4․ Կարո՞ղ էր արդյոք Գագիկ II այն կարգավիճակում, որում էր, փրկել Հայաստանը։

Կարծում եմ ոչ, քանի որ Հայաստանի տնտեսապես փլուզված էր, կար ներքին պառակտություն և Գագիկ 2 ի դեմ դավադրություն, շատ էին դավաճանները, և Հայաստանը ուներ շատ թշնամիներ, որոնք փորձում էին շահեկան դիրքեր գրավվել Հայաստանի տարածաշրջանին:
5․ Ի՞նչ ես կարծում․ ո՞ր արքայի օրոք թագավորությունը գնաց դեպի կործանում։ Ի՞նչ կանեիր դու, որ այդպես չլիներ։

Իմ կարծիքով Գագիկ 2 ի, և իր նախորդող արքաների օրոք: Ես կփորձեի գտնել հզոր դաշնակիցներ և պայքարել թշնամիների դեմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *