Հարրի Փոթեր

Նյութերի հղումները՝

Վիկիպեդիա

Թերթ.am

Vnews

 

Հարրի Փոթեր (անգլ.՝ Harry Potter), բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի յոթ մասից բաղկացած հայտնի վիպաշար։ Գրքերից յուրաքանչյուրում նկարագրում է գլխավոր հերոս, փոքրիկ հրաշագործ Հարրի Փոթերի մեկ ուսումնական տարին Հոգվարթսի մոգության և հրաշագործության դպրոցում։ Հիմնական սյուժեն նվիրված է Հարրիի և սև մոգ Վոլան դե Մորտի հակամարտությանը, որը փորձում էր ձեռք բերել անմահություն և իրեն ենթարկել ողջ Մոգական աշխարհը։

Սկսած առաջին վեպի՝ «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» հրապարակումից, որը հրապարակվել է 1997 թվականի հունիսի 30-ին, գրքերը մեծ ճանաչում ստացան ողջ աշխարհում։ Բոլոր 7 գրքերն էլ դարձել են Բեսթսելլերներ և թարգմանվել են բազմաթիվ լեզուներով Վերջին՝ յոթերորդ մասը վաճառքի է հանվել 2007 թվականի հուլիսի 21-ին։ Գրքի ընդհանուր տպաքանակը կազմել է 450 միլիոն (64 լեզուներով)[6]։ Վերջին չորս գրքերը հաջորդաբար սահմանեցին ռեկորդ՝ ճանաչվելով ամենակարճ ժամանակում ամենաշատ վաճառված գիրք։

Գրքերի սյուժեն ներկայացնում է մի քանի ժանրի համադրություն, այդ թվում ֆենթզի, արկածային, դետեկտիվ, թրիլլերր և սիրային վեպ ժանրեր, ինչպես նաև ներառում է մի շարք մշակութային տարրեր։ Ջոան Ռոուլինգի խոսքով ողջ ստեղծագործության թեման մահն է, թեպետ այն դիտարկվում է մանկական գրականություն։

Գրքի հրատարակությամբ սկզբում զբաղվում էին Bloomsbury-ին (Միացյալ թագավորություն) և Scholastic Press-ը (ԱՄՆ) հրատարակչությունները, սակայն հետագայում գրքերը բազմիցս հրատարակվել են տարբեր հրատարակչությունների կողմից ողջ աշխարհում։ Բոլոր գրքերն էկրանավորվել են Warner Bros. Pictures ընկերության կողմից 8 մասանոց ֆիլմաշարի տեսքով, որոնք դասվում են համաշխարհային կինոարտադրության ամենաեկամտաբեր ֆիլմերի շարքին։ Harry Potter բրենդն այսօր գնահատվում է ավելի քան 12, 78 մլրդ ամերիկյան դոլար։

 

Փաստեր Հարրի Փոթերի մասին

Հոգվարթսը կառուցել է 40 մարդ՝ 7 ամսվա ընթացքում

 

Դեկորատորները հսկայական աշխատանք են արել՝ այս կարճ ժամկետում կառուցելով շենքի մակետը: Ընդ որում՝ աշխատանքները չեն ավարտվել նկարահանումների ամբողջ ընթացքում, քանի որ անհրաժեշտ ռակուրսները փոխվել են ֆիլմից ֆիլմ:

 

Ջոան Ռոուլինգը հնարել է գրքի հմայագրերը լատիներենի իմացության շնորհիվ

 

Գրողի համալսարանական կրթությունն օգնել է նրան կազմել գրքում օգտագործվող հմայագրերի անվանումները:

 

 

Հերմիոնայի կերպարը յուրահատուկ ինքնադիմանկար է



Ռոուլինգը բազմիցս խոստովանել է, որ ինքը ստեղծել է Հերմիոնայի կերպարը՝ մասամբ օգտվելով իր մասին հիշողություններից: Գրողի խոսքով՝ Հերմիոնան շատ ավելի խոհեմ էր, քան ինքը, սակայն գիտելիքների ծարավը, ջանասիրությունը և տարօրինակ արարքների հանդեպ անհանդուրժողականությունն իրենց մոտ հաստատ ընդհանուր է:

 

Քինգս Քրոս կայարանը պատահաբար չէ ընտրվել



Հենց այստեղ են ծանոթացել Ռոուլինգի ծնողները, և նա ընտրել է այս վայրը որպես դեպի մոգության և կախարդության աշխարհ տանող ճանապարհորդության սկիզբ:

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *