Մուտք ճամբար

Բարև Ձեզ, ես՝ Վահեն եմ։ Այսօր ես կպատմեմ, թե ինչպես առաջին անգամ եկա ճամբար։ Մենք սկզբում եկանք քոլեջ, ծանոթացանք քոլեջի հետ և շարժվեցինք դեպի ագարակ։Մենք անցանք սարալանջով , և մեզ ասեցին, որ այն առաջ շատ վատ և անմխիթար վիճակում է եղել,  իսկ հետո Աշոտ Բլեյանի և կրթահամալիրի ուսուցիչների նախաձեռնությամբ այն կանաչապատվել է։ Ագարակում մենք տեսանք շատ կենդանիներ։ Հետո  մտանք ձիարշավարան, այնտեղ շատ գեղեցիկ ձիեր կային, ինձ ամենից շատ դուր եկան Մաշան և Գենեռալը։ Քոլեջ վերադառնալուց հետո ծանոթացանք խաղողագերծ ընկեր Արտակի հետ։ Նա մեզ շատ հետաքրքիր բաներ պատմեց խաղողագործության մասին։ Հետո ամեն մեկս մի տնկի տնկեցինք և համտեսեցինք գինետան  գինուց։                           Ճամբարային առաջին օրը հետաքրքիր էր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *