Անսեռ և սեռական բազմացում. — բեղմնավորում, ծաղկավոր բույսերի և ողնաշարավոր կենդանիների բեղմնավորումը, ներքին և արտաքին բեղմնավորում

Օրգանիզմները բազմանում են երկու ձևով՝ սեռական և անսեռ: Անսեռ բազմացման ժամանակ մեկ ծնողական բջիջը շատ անգամներ կիսվում է և նոր օրգանիզմ առաջացնում: Սեռական բազմացման ժամանակ երկու ծնողների սեռական բջիջները միաձուլվում են, ինչի արդյունքում ձևավորվում է նոր օրգանիզմ:

Անսեռ բազմացում — անսեռ և սեռական բազմացումների տարբեր ձևեր կան, որոնցից ամենակարևորներն են՝ կիսում, սպորառաջացում, բողբոջում, վեգետատիվ բազմացում:

Կիսմամբ բածանվում են շատ միաբջիջ օրգանիզմներ և նախակենդանիներ, որոնց միակ բջիջը բազմանում է միտոզով և առաջացնում երկու միանման օրգանիզմներ: Կան կենդանիներ(հիդրա, տափակ որդ) որոնք բազմանում են իրենց մարմինը մասերի բաժանելով, և ամեն մասը դառնում է առանձին ամբողջական օրգանիզմ:

Սպորառաջուցումը և բողբոջումը բնորոշ են թե միաբջիջ, թե բազմաբջիջ օրգանիզմներին: Անսեռ բազմացմամբ սպորառաջուցումը բնորոշ է ջրիմուռներին, մամուռներին և այլն: Բարենպաստ պայմաններում սպորը առանձին օրգանիզմի է վերածվում:

Բողբոջմամբ միաբջիջներից բազմանում են խմորասնկերը և որոշ նախակենդանիներ, որոնց դեպքում ծնողի օրգանիզմում աճում է կորիզ, որը մեծանում դառնում է ծնողի չափսերով և առանձնանում:

Բողբոջմամբ բազմաբջիջներից բածանվում են օրինակ պոլիպ հիդրան, որը պարունակում է ծնողի առանձնյակի երկու շերտն էլ: Հետո բողբոջը երկարում է: Վերջում ձևավոևված փոքրիկ հիդրան առանձնանում է ծնողից:

Բազմաբջիջ օրգանիզմների դեպքում կա բազմացման ևս մեկ տեսակ՝ վեգետատիվ օրգաններով բազմացում: Որպես վեգետատիվ օրգաններ կարող են լինել՝ բեղիկները, տերևները և այլն: Այս ձևը տարածված է հիմնականում գյուղատնտեսության բնագավառում:

Սեռական բազմացում — սեռական բազմացման տեսակներից են կուսածնությունը և պարթենոգենեզը, որը բնորոշ է՝ որդերին մեղուներին, մրջյուններին և որոշ սողունների: Այս բազմացման ժամանակ ձվաբջիջը մեծանում է զարգանում է առանց բեղմնավորման: Բայց այսպիսի բազմացումից հետո առաջանում է միայն մեկ սեռի առանձնյակ: Այսպիսով մեղուների օրգանիզմներում չբեղմնավորված ձվաբջիջներից ծնվում են արուները, իսկ բեղմնավորվածներից էգերը: Երբեմն անգամ անհրաժեշտություն է լինում առաջացնել կուսածնություն, որովհետև թթենու էգերը ավելի արժեքավոր են:

Անսեռ բազմացման գործընթացը ավելի հեշտ է, քանի որ հարկավոր է ընդհամենը մեկ առանձնյակ, սիկ սեռական բազմացման ժամանակ հարկավոր են երկու երկու սեռ, որոնցից յուրաքանչյուրն ունի հասունացած սեռականբջիջներ: Նաև անսեռ բազմացման գլխավոր յուրահատկություններից է այն, որ այդ բազմացման ժամանակ նոր առանձնյակները ունենում են համարյա նույն ժառանգական հատկանիշները և գենետիկա չի լինում:

Սեռական բազմացումը անսեռ բազմացման նկատմամբ ունի առավելություններ: Սեռական բազմացման դեպքում, նոր առաջացած օրգանիզմը ունի մորից և հորից սեռական բջիջներ, բայց դրանք լռիվ նույնը չեն, դա միաձուլման արդյունք է: Սեռական բազմացման ժամանակ, նոր օրգանիզմը ունենում է իր ծնողներին շատ նման և շատ տարբեր հատկանիշներ: Սա ունի արդեն շատ կարևոր կենսաբանական նշանակություն, քանի որ եթե բոլոր օրգանիզմները ունեն տարբեր ծնողներ և ժառանգներ, ապա նրանք գոյտևում են տարբեր մթնոլորտում և ունեն տարբեր պահանջներ: Բայց միևնույն է ցանկացած միջավայրի համար կգտնվի այնտեղին հարմար օրգանիզմ, որը կտա հետագա սերունդներ:

Ծածկասերմ բույսերի բազմացումը
Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:
 1097034.jpg
Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:
Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:
Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:
Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:
Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:
49.jpg
Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:
Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:
Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:
Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:
honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg
Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում:
Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու ♂ գամետ և մեկ վեգետատիվ բջիջ 
th.jpg
Ծաղկին բնորոշ է իգական օրգան՝ վարսանդ՝ կազմված սպիից, սռնակից և սերմնարանից: Սերմնարանում գտնվում են սերմնասկզբնակները, որոնցից յուրաքանչյուրը կրում է մեկ ♀ գամետ՝ ձվաբջիջ և մեկ կենտրոնական բջիջ:
1-17.png
Ծաղիկները կարող են լինել միասեռ, երկսեռ և անսեռ.
  • Միասեռ ծաղիկներն ունեն կա՛մ առէջներ, կա՛մ վարսանդ:
  • Երկսեռ ծաղիկներն ունեն և՛ առէջներ, և՛ վարսանդ:
  • Անսեռ ծաղիկները չունեն ո՛չ առէջներ, ո՛չ վարսանդ:
Ինչպես արդեն գիտեք, սեռական բազմացման հիմքում ընկած է բեղմնավորումը՝ ♀ և ♂ սեռական բջիջների կամ գամետների միաձուլումը:
Ուշադրություն
Գամետների միաձուլումից առաջանում է զիգոտ, որը սկզբնավորում է ապագա օրգանիզմի սաղմը:
Հետևաբար, որպեսզի ծաղկավոր բույսերը բեղմնավորվեն, անհրաժեշտ է, որպեսզի կատարվի փոշոտում:
Փոշոտումը արական փոշեհատիկի տեղափոխությունն է իգական վարսանդի սպիի վրա:

Գոյություն ունի երկու տիպի փոշոտում՝ խաչաձև փոշոտում և ինքնափոշոտում:

 
Խաչաձև փոշոտում – փոշեհատիկը մի ծաղկից տեղափոխվում է մեկ այլ ծաղկի վարսանդի վրա: Իրականացվում է քամու կամ կենդանիների՝ միջատների, թռչունների և այլնի օգնությամբ:
 
Ինքնափոշոտում – փոշեհատիկը նույն ծաղկի առէջից տեղափոխվում է նույն ծաղկի վարսանդի վրա: Հետևաբար ինքնափոշոտվում են միայն երկսեռ ծաղիկները:
3.png
Ուշադրություն
Փոշոտման ձևից, փոշոտող օրգանիզմի տեսակից կախված ծաղիկները ունեն տարբեր գունավորում, տարբեր ձև, չափս, դիրքավորում և այլն:
4.png
Փոշոտման սկզբում փոշեհատիկն ընկնում է վարսանդի սպիի վրա: Փոշեհատիկի վեգետատիվ բջջից առաջանում է խողովակ, որը հասնում է սերմնարանին: Արական գամետները՝ սպերմիաները, խողովակով հասնում են սերմնաբողբոջին: Սպերմիաներից մեկը բեղմնավորում է ձվաբջիջը և առաջանում է զիգոտ, իսկ մյուսը միաձուլվում է կենտրոնական բջջի հետ և սկզբնավորում սերմի էնդոսպերմը: Բեղմնավորման այս ձևը կոչվում է կրկնակի բեղմնավորում:
Կրկնակի բեղմնավորումը ծաղկավոր բույսերի հիմնական առանձնահատուկ հատկանիշն է, որը ապահովել է նրանց կայուն զարգացումը երկրագնդի վրա:
Բեղմավորումից հետո սերմնաբողբոջից առաջանում է սերմը, իսկ վարսանդի սերմնարանից՝ պտուղը:
 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *