Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1.Նկարագրել Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Երկիր մոլորակի կենտրոնում:

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև: Ամբողջությամբ գտնվում է մերձարևադարձային գոտում՝ Փոքր Ասիա թերակղզու արևելքից մինչև Կասպից ծով և Կոլխիդայի ու Կուր-Արաքսյան դաշտավայրերից մինչև Միջագետքի դաշտավայրը ձգվող տարածքում: Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

Լեռնաշխարհը Միջերկրածովյան լեռնակազմական գոտու բարդ հանգույցներից է։ Այստեղ իրար են միակցվում ծալքաբեկորային լեռնաշղթաները, երիտասարդ հրաբխային լեռնազանգվածներն ու սարավանդները։

2.Բնութագրել Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը, բնական պայմանները և ռեսուրսները։

Հայաստան, պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայի,թեև աշխարհա-քաղաքական և մշակութային առումներով գտնվում է արևելյան և հարավարևելյան Եվրոպայում։ Հյուսիսային մասում՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Արցախն է, իսկ հարավարևմտյան կողմում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը։ Այժմյան Հայաստանը զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը։

Հայաստանի տարածքը գտնվում է մերձարևադարձային գոտու հյուսիսային լայնություններում։ Այն բնութագրվում է չոր ցամաքային կլիմայով ու տարվա 4 եղանակների առկայությամբ։

Հայաստանի տարածքում կլիմայաստեղծ գործոնները բազմազան են։ Կլիման հիմնականում լեռնային է՝ կապված ռելիեֆի հետ։ Զգալի ազդեցություն ունեն հարևան զոնաները՝ Արաբական թերակղզու անապատները, Սև և Կասպից ծովերին մոտ լինելը, ինչպես նաև Իրանական ու Փոքրասիական բարձրավանդակների հարևանությունը։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 000 կմ2 կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 000 կմ2։

Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375 մ։ Մյուս բարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3 906 մ) և Աժդահակը (3 598 մ)։

Հայաստանը հարուստ է ջրային պաշարներով։ Երկրում կան մոտ 9480 գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից ավել երկարություն, և 100-ից ավել լճեր, որոնց մի մասը չորանում է ամռանը։ Դարեր շարունակ Հայաստանը կոչվել է «գետերի և լճերի երկիր»՝ «Նաիրի»: Երկրի տարածքի 4, 7%-ը (1, 4 հազար կմ2) կազմում է ջուրը։

3.Բնութագրել Արագածոտնի մարզի աշխարհագրական դիրքը։

Արագածոտնի մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանում։ Մարզկենտրոնը Աշտարակ քաղաքն է։

Տարածքը՝ 2753 կմ2, բնակչությունը՝ 141 հազար մարդ։ Հայաստանի մարզերի շարքում տարածքի մեծությամբ միջին տեղ է գրավում, իսկ բնակչության թվով գերազանցում է միայն Վայոց ձորի և Տավուշի մարզերին։

4.Նշել Արագածոտնի մարզի հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները։

Արագածոտնի մարզը ունի մի շարք հիմնախդիրներ, դրանցից է օրինակ թշնամական երկրների հետ հարևան լինելը: Արևմուտքում սահմանակից է Թուրքիանին, որը մեծ խոչընդոտ է հանդիսանում առևտրական կապերի համար: Ունի նաև ճանապարհների, ջրային ռեսուրսների, բնակչության ռեղաբախշման, ուրբանիզացման մակարդակի, ինչը խթանում է տնտեսության զարգացումը:

Գյուղատնտեսության զարգացումը նաև խթան կհանդիսանա Արագածոտնի մարզի զարգացմանը:

5.Բնութագրել Լոռու մարզի աշխարհագրական դիրքը, բնական պայմանները ռեսուրսները։

Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Մարզկենտրոնը և ամենախոշոր քաղաքը Վանաձորն է։ Լոռու մարզը բնակչության թվով առաջին մարզն է: Մարզն իր բոլոր հարևան մարզերի և Վրաստանի հետ կապվում է բարեկարգ ավտոխճուղիներով: Այստեղ X-XI դդ. գոյություն է ունեցել հայկական անկախ պետություն՝ Լոռու թագավորությունը: Մարզի մի մասը հանդիսացել է Զաքարյանների տոհմական կալվածքը:

Տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է Հայաստանի տարածքի 12.7 %-ը), տարածքը զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարք նահանգի արևելյան կեսը: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Լոռու մարզն աչքի է ընկնում համեմատաբար խոնավ կլիմայով: Լոռու և Տավուշի մարզերը համարվում են ՀՀ ամենախոնավ մարզերը[9]: Միջին և բարձրադիր գոտում կլիման բարեխառն լեռնային է, բնորոշ են տևական, ցուրտ ձմեռները: Յուրաքանչյուր տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Տարեկան թափվում են 600-700 մմ մթնոլորտային տեղումներ: Նախալեռնային գոտում կլիման մերձարևադարձային է. բնորոշ են չափավոր շոգ և չորային ամառները, մեղմ ձմեռները: Ագրոկլիմայական տեսակետից ընկած է ինտենսիվ ոռոգման գոտում:

Լոռու մարզն առանձնանում է ջրագրական խիտ ցանցով, որը պայմանավորված է տարածքի երկրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքով, ռելիեֆի առանձնահատկություն­նե­րով, մթնոլորտային առատ տեղումներով: Ջրի մանրեաբանական անալիզների հետազոտությունների տվյալները վկայում են, որ մարզի խմելու ջրի աղբյուրները ունեն բարձր որակական հատկանիշներ:

6.Նշել Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները։

Առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը: Ելնելով մարզի արդյունաբերության ներկա իրավիճակից, հեռանկարներից և հնարավորություններից, ինչպես նաև հաշվի առնելով հանրապետության աշխարհագրական դիրքը, առաջիկա տարիներին մարզում արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունները կհանդիսանան` քիմիական արդյունաբերությունը,լեռնահանքային արդյունաբերությունը,մետալուրգիան, գյուղմթերքների վերամշակումը,թեթև արդյունաբերությունը, էներգակիրների արտադրությունը:Գյուղատնտեսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով խիստ կարևոր է վերամշակող ձեռնարկություններ ստեղծումը տեղերում: Առաջարկվում է.Մարզում ստեղծել. «Ագրոսպասարկում» միավորումներ, նրանց հագեցնել անհրաժեշտ գյուղ.գործիքներով և գյուղ. տեխնիկայով, որոնք կարող են իրականացնել վճարովի ծառայություններ.Մարզում ստեղծել պտղի, հատապտղի վերամշակման արտադրություններ, որտեղ կմթերվեն մարզում արտադրված էկոլոգիական մաքուր վայրի հատապտուղները և այգիներում աճեցված բարձրորակ պտուղները, խթանելով ճյուղի զարգացմանը:

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *