Բջնի

Այսօր ժամը 9:00 մենք գնացինք ճամբար՝ դեպի Բջնի:Դա իմ առաջին ճամբորդությունն էր քոլեջում:Սկզբից մենք գնացինք Արզական,Նեղուցի ս. Աստվածածին վանք:Վանքը հայ առաքելական եկեղեցու տաճար է Հայաստանի Կոտայքի մարզի Արզական գյուղում։ Նեղուցի վանքը կառուցվել է 10-րդ կամ 11-րդ դարում, Արզական գյուղին նայող բլրի բացատի վրա, գյուղի կենտրոնից մոտ 2 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղին ավելի մոտ կա փոքր կոթողով մի այլ փոքր եկեղեցի։

Հետո մենք շարժվեցինք դեպի Բջնիի ս. Աստվածածին եկեղեցի:Բջնիի Սուրբ Աստվածածին վանքը հիմնադրվել է 1031 թվականին և նախատեսված էր եպիսկոպոսական աթոռի հաստատման համար: «Մագիստրոսի ճեմարան» անունով հայտնի Սուրբ Աստվածածինը միջնադարյան հայ գրչության կենտրոն է եղել: Առասպելը պատմում է, որ Բջնիի բերդն ու Սուրբ Աստվածածին վանքը կապված են եղել ստորգետնյա ճանապարհով, որով քառանիվ սայլերով պաշարվածներին սնունդ են հասցրել: Պեղումների ժամանակ հայտնաբերվել է ստորգետնյա անցումի հատված: Կան մասնագետներ, ովքեր պնդում են, որ դա միայն գեղեցիկ առասպել է, որը հորինվել է Բջնիի բերդի պաշտպանողների սխրանքները փառաբանելու համար:Եկեղեցու Ավագ խորանի կենտրոնի խորշը շրջապատված է գիպսե շքեղ շրջանակով, իսկ պատերի ողջ երկայնքով ձեռագրերի համար նախատեսված դարակներ են: 1272 թվականին եկեղեցուն կից մատուռ է կառուցվել:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *