Առաջադրանքներ

1․Ընդգծի՛ր փոխաբերական իմաստով գործածված բառերը։

Վարդագույն վանքը ձորափին լռել էր ինքնամփոփ, խոր ու մեղմ շշնջում էր օդը։

Քամին հալածում էր մառախուղի թանձր քուլաները։

Նա մռայլ նայում էր նիրհած լեռներին, համր արևակեզ ժայռերին։

Մշուշը փաթաթվում էր հինավուրց անտառներին և թավալվում բլուրների փեշերին։

Քամին մռնչում էր, և անձրևի տարափը ծեծում էր նրա դեմքը։

Կրակը արհամրհանքով ծիծաղում էր ջրի հոսանքի վրա։

Մեծ խորհուրդ կա այս ալեհեր լեռան մեջ։

Մռայլ ու անհյուրընկալ նայեց ամրոցը եկվորներին։

Ձայները անէացան հալվեցին քնած էին և՛ ամրոցը, և՛ մարդիկ, և՛ անդնդախոր ձորը։

2․Շարունակ՛իր նախադասությունները

Երկու օր է, ինչ ես չեմ հաճախում դասերի:

Մի իշխան երկար ճանապարհ էր կտրել և հասել ռազմի դաշտ:

Ձմեռն անցավ, բայց գարուն այդպես էլ չեկավ:

Մեկ էլ մի կրակոց լսվեց, և նրանք վախեցած փախան:

Երբ նա կռացավ,  գետնին ընկած էր այն ,  ինչը երկար էր փնտրել:

Նա անմիջապես գուշակեց, թե ով է վերցրել իր պայուսակը:

Հուզված էի լսածս պատմությունից, չէ՞ որ արդեն քանի տարի է, ինչ այդպիսի պատմություններ չեմ լսել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *