Արարատ-Ուրարտու թագավորությունը

Մաս 1

Արարատի լեռներ,Արարատի երկիր, Արարատի թագավորություն։ Այս անվանումներով է ներկայանում մարդկության փրկության և վերածննդի երկիր Հայաստանն Աստվածաշնչում, ընդ որում Ք.ա. 7-6դդ իրադարձություններում: Ծննդոց գրքում հիշատակվում է Համաշխարհային ջրհեղեղի պատմությունում:

Արարատ անվան նախաձև Արատտան հիշատակվում է դեռևս շումերական աղբյուրներում Ք.ա. 28-27դդ, որպես փրկության տարածք: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շումերական աղբյուրների Արատտան,ասորաբաբելոնյան աղբյուրների Ուրարտուն և Աստվածաշնչի Արարատը, միևնույն երկրի՝ Հայաստանի հնագույն անվանումներն են, տարբեր ժողովուրդների գրավոր աղբյուրներում։Հայաստանը Ուրարտու անվամբ է հիշատակվում նաև աշխարհի հնագույն քարտեզում, որը պահվում է Լոնդոնի բրիտանական թանգարանում: Բաբելոնացիները այդ շրջանում անվանում էին Ուրաշտու։

Ուրարտու անվամբ գիտության մեջ այսօր ընդունված է կոչել Հայաստանի հնագույն թագավորություններից միայն մեկը, որը սեղծվել է Վանա լճի ավազանում Ք. ա. 9-7րդ դդ, ընդգրկելով ողջ Հայկական լեռնաշխարհը և մի շարք հարակից շրջաններ:Մայրաքաղաքն էր Տուշպա-Վանը, որի անվամբ գիտության մեջ այն հաճախ կոչվում է Վանի թագավորություն:

Բեհիսթունյան արձանագրության մեջ Հայաստանը հիշատակվում է 3 անուններով: Պարսկերեն բաժնում՝ Արմինա, էլամերենում՝ Հարդմինա, բաբելոնյան բաժնում՝ Ուրարտու: Ուրարտուն վերջին անգամ հիշտակվում է Արտաքսերքսես 2-ի արձանագրություններում, ով իշխել է մինչև Ք. ա. 360թ:

Ուրարտու երկրավան հիշատակություններ՝

  • 880թ- առաջին հիշատակություն
  • 830թ- Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
    ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
  • 609թ- Վանի թագավորության անկումը
  • 521թ- Բեհիսթունյան արձանագրություն
  • 360թ- վերջին արձանագրություն

Ք. ա. 2-րդ հազարամյակի կեսերից սկսում են ձևավորվել խոշոր պետական կազմավորումներ:  Առաջին հազարամյակների սկզբին ի հայտ է գալիս Ուրարտական պետականությունը։ Հայաստանում ձևավոևվել էին հետևյալ իշխանությունները՝

  • Արարատ- Ուրարտու
  • Տայք- Դիաուխի,
  • Նաիրի

Ք․ա․ 13-9դդ սկիզբը Ասորեստանյան աղբյուրներում Հայկական լեռնաշխարհը ավելի շատ հանդես էր գալիս Նաիրի անունով։ Սակայն հետագայում, որպես ընդհանուր անուն ընտրվեց Ուրարտուն։

Նաիրի

Ք․ա 830ական թթ․ Սարդուրի 1-ը Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա-Վան մայրաքաղաքը։ Վանի տիրակալներն իրենց արձանագրություններում, սեփական երկիրը կոչում էին Նաիրի և Բիայնա։ Ասորեստանի արձանագրություններում Սարդուրին հիշատակվում է որպես Ուրարտուի արքա։ Իսկ մայրաքաղաքի հիմնադրման մասին թողած արձանագրություններում, նա իրեն կոչում է Նաիրիի արքա։ Մայրաքաղաքի հիմնադրման արձանագրություններում Սարդուրի 1-ը ներկայանում է ասորեստանյան արքաների տիտղոսաշարով՝ <<Մեծ արքա>>, <<Հզոր արքա>>, <<Տիեզերքի արքա>> ,<<Արքաների արքա>>։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *