Հայերի և Հայաստանի մասին գրավոր հիշատակությունները

Հայերի և Հայաստանի մասին գրավոր հիշատակությունները, որոնք ապացույցն են հայ ժողովրդի՝ Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվելու:

Շումերական արձանագրություն

Անգնահատելի տեղեկություններ են հաղորդում Միջագետքի հնագույն՝ շումերական և աքքադական գրավոր հուշարձանները։ Շումերները` աշխարհի առաջին քաղաքակրթություններից մեկի ստեղծողները, մինչև Հարավային Միջագետքը յուրացնելը բնակվել են Միջագետքի հյուսիսային և Հայկական լեռնաշխարհի հարավային շրջաններում։ Հեռանալով այնտեղից` նրանք երկար ժամանակ պահպանել են կապը լեռնաշխարհի հետ։ Այդ իսկ պատճառով մեր լեռնաշխարհի մասին ամենավաղ հիշատակությունները գտնում ենք շումերական գրավոր հուշարձաններում: Շումերական բնագրերում հիշատակվում է Արատտա երկիրը։ Արատտան Հայկական լեռնաշխարհի մինչ օրս հայտնի առաջին վաղ պետական կազմավորումն է։ Նրա մասին տեղեկությունները վերաբերում են Ք.ա. XXVIII-XXVII դարերին։

Հերոսավեպում Արատտան հիշատակվում է որպես բարձր լեռնային երկիր։Արատտայից Շումեր գնում էին «Ուրուկի»գետով։ Ուրուկ քաղաքով հոսող միակ գետը Եփրատն է, որի ավազանում միակ լեռնային շրջանը Հայկական լեռնաշխարհն է։ Հետևաբար Արատտան, անկասկած,գտնվել է Հայկական լեռնաշխարհում։

Միջագետքի արձանագրություն

Միջագետք, պատմական տարածք Արևմտյան Ասիայում, որը գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի համակարգում, ներկայումս այս տարածքը համապատասխանում է Իրաքի, Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի հյուսիսային հատվածի, Սիրիայի արևելյան հատվածի, Հարավարևելյան Թուրքիայի, թուրք–սիրիական և իրան–իրաքյան սահմանների երկայնքով ձգվող շրջաններին:

  • Արատտայից բացի հայտնի են եղել նաև Սուբուր, Սուբարի, Սուբարտու անունները մինչև Ք. ա. 1 հազարամյակ:
  • Ք. ա. 26-րդ դարում հիշատակում են և՛ Հայա երկիրը և՛ ժողովրդին:

_____________________________________________________________________________

  • Արմանի, Արմի, Արամ անվանումները Արմենիա բառի նախաձևերն են
  • Էբլայի.՝ Հս. Ասորիք, արձանագրություններում հիշատակվում ենԱրմի երկրում բնակված Հայայի որդիները
  • Ծննդոց գրքում պատմվում է, որ Աստված մարդկությանն արարեց Եդեմ-դրախտում, որից դուրս էին գալիս չորս գետեր՝ Եփրատը, Տիգրիսը, Գեհոնը և Փիսոնը:
  • Ծննդոց գրքում պատմվում է նաև, որ Համաշխարհային ջրհեղեղից հետո Նոյն իր ընտանիքով հանգրվանեց Արարատի լեռների վրա, այսինքն Հայկական լեռնաշխարհում: Փաստորեն, Հայաստանը սրբազան մի տարածք է, որտեղ արարվել է մարդկությունը, պահվել անմահության և իմաստության խորհրդանիշները:

ԳԻԼԳԱՄԵՇ

«Գիլգամեշ» էպոսը ստեղծվել է Ք.ա. 3-րդհազարամյակում: Գլխավոր հերոսը Ուրուկ քաղաք–պետության կառավարիչ Գիլգամեշն է, որը մահից հետո աստվածացվել է: Մեզ հասել է Գիլգամեշի մասին պատմող 5 վիպերգ, որոնցից յուրաքանչյուրում նկարագրվում է նրա հերոսություններից մի քանի հատված: «Գիլգամեշը և Աքքան» վիպերգում պատմվում է այն մասին, թե ինչպես Գիլգամեշի շնորհիվ Ուրուկ քաղաքը փրկվում է Քիշի տիրակալ Աքքային հպատակվելուց:

«Գիլգամեշը և անմահների լեռը» վիպերգում Գիլգամեշը, գիտակցելով, որբոլորը մահանալուեն օրերից մի օր, որոշում է գնալ Անմահների երկիր և անմահություն բերել՝ կտրելով այնտեղի մայրիները: Իր հավատարիմզինակից Էնկիդուի հետ նա սպանում է մայրիների հովանավոր Խուվավային՝ նրա գլուխը ընծա բերելով գերագույն աստված Էնլիլին:

Երկարատև արկածներից հետո Գիլգամեշը վերադառնում է Ուրուկ՝համոզվելով, որ անմահության հասնելու միակ ճանապարհը լավ գործեր կատարելն է:

Այս արձանագրություններից ելնելով, կարելի է վստահ ասել, որ այն փաստը, որ Հայաստանը հին ժամանակներից գոյություն է ունեցել տվյալ տարածաշրջանում, որ այստեղ ապրել և ստեղծագործել է հայ ժողովուրդը, հավաստի է: Քանի որ գրեթե նույն ինֆորմացիան մեզ տալիս են հնագույն մի քանի տարբեր արձանագրություններ, կարող ենք վստահ լինել այդ ինֆորմացիայի հավաստիության վրա: Եվ եթե մենք ցանկանում ենք բարձրաձայնել մեր պատմությունը, շատ կարևոր է որ մենք ինքներս նրան ճշգրիտ տիրապետենք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *